Կոնֆերանս սրահ Apricot
Մոտ 130 մասնակից ընդունող մեր երկրորդ ամենամեծ սրահը նախատեսված է այնպիսի գործնական և կորպորատիվ միջոցառումների համար, որոնք պահանջում են լիակատար հարմարավետություն, բարձր կազմակերպվածություն և անխափան ընթացք։ Սրահի ընդարձակ և ֆունկցիոնալ տարածքը հնարավորություն է տալիս հարմար կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ, վերապատրաստումներ և տարբեր ձևաչափի հանդիպումներ՝ ապահովելով արդյունավետ աշխատանքային միջավայր։
Սրահը համալրված է ժամանակակից և անհրաժեշտ ամբողջ տեխնիկական հագեցվածությամբ՝ պրոյեկտոր, էկրան, բարձրորակ աուդիո-վիզուալ սարքավորումներ՝ հստակ ձայնի և պատկերի համար։ Միջոցառումների ընթացքում հասանելի են նաև լազերային ցուցիչ, flip chart, թղթապանակներ և գրիչներ, որոնք նպաստում են կազմակերպված և արդյունավետ աշխատանքին։
Անլար միկրոֆոնը հեշտացնում է խոսնակների և մասնակիցների միջև հաղորդակցությունը, իսկ բարձր արագությամբ անվճար Wi-Fi-ը ապահովում է անխափան կապ և առցանց աշխատանքային գործընթացներ։
Այս բոլոր հնարավորությունների համադրությունը ստեղծում է իդեալական պայմաններ՝ ձեր միջոցառումը դարձնելով հաջողված, հարմարավետ և պրոֆեսիոնալ։
Տեսնել ավելին